Վաշինգտոնի դաշնային դատարանը ուսուցիչ Էրիկ Թոթին դատապարտել է 25 տարվա ազատազրկման՝ մանկական պոռնոգրաֆիայի արտադրության համար: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
2012-ին ՀԴԲ-ն նրան ներառել է 10 ամենահետախուզվող հանցագործների ցուցակում: 2013-ին նա Նիկարագուայից արտահանձնվել է ԱՄՆ, որը դարձել է նրա վերջին ապաստանը:
Հետաքննությունը պարզել է, որ Էրիկ Թոթը երկար ժամանակ կեղծ փաստաթղթերով ապրել է ԱՄՆ-ում և Հարավային Ամերիկայում: Մասնավորապես՝ նա փորձել է աշխատանք գտնել ԱՄՆ-ի Արկանզաս և Տեխաս նահանգների դպրոցներում:
Մեղադրյալը ճանաչել է իր մեղքը բոլոր կետերով՝ ներառյալ փաստաթղթերի գողություն և մեքենայություններ՝ պետական հիմնադրամներից սոցիալական աջակցության գումար շորթելու նպատակով:








































