«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հունիսի 3-ի հյուրը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի առաջադրմանը։ Մեր այն դիտարկմանը, թե իշխող խմբակցությունը նախկին թեկնածուների ընտրությունը տապալել է Վահե Գրիգորյանին ընտրելու համար, Վահագն Թևոսյանը պատասխանեց.«Կարող եմ իմ անձնական տեսակետն ասել. ինքս էլ եմ մասնակցել այդ քվեարկությունը և իմ օրինակով ասեմ։Կային անուններ, որոնք առաջադրվել էին և նախագահը պետք է իրենց առաջադրի։ Ամենասկզբից կարող ես տեսնել, թե որ թեկնածուին ես հավանություն տալիս։Ի տարբերություն համապետական ընտրություններին այդ թեկնածուները ոչ թե միասին են գալիս, այլ հերթով։ Եթե դու ունես նախընտրած թեկնածու՝ տրամաբանությունը հուշում է , որ մնացածին պետք է դեմ քվեարկել։ Հնարավոր չէ բոլորին կողմ քվեարկել, լավամարդ դուրս գալ ու վերջում էլ քո նախընտրած թեկնածուն դառնա Սահմանադրական դատարանի դատավոր։ Իմ պարագայում այդ տրամաբանությունն է աշխատել»։
Թևոսյանն ընդգծեց՝ երկար ժամանակ ճանաչելով Վահե Գրիգորյանին համոզված է, որ նա լիարժեք կարող է իրականացնել այդ պարտականությունները.«Ես իրեն վստահում եմ, քաղաքական կոնտեքստ չկա։Ես չեմ ուզում նսեմացնել նախկինների դերը, բայց ցանկացած պարագայում պետք է ընտրություն կատարես, ես ի սկզբանե ընտրություն եմ կատարել հօգուտ Վահե Գրիգորյանի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում









































