Thursday, 02 07 2026
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի

«Մնացել է դիմել Ադրբեջանի կառավարությանը, իրենք հայ չեն, կհասկանան, կօգնեն». «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. 2010 թվականին ԼՂՀ Մարտունու զորամասում սպանված զինծառայող Անդրանիկ Սարգսյանի ընտանիքը սոցիալական ծանր վիճակում է: Սպանված զինծառայողի հայրը` Սարգիս Սարգսյանը, երեկ թերթի հետ զրույցում պատմեց, որ ընտանիքում ոչ մեկ չի աշխատում. թե՛ ինքը և թե՛ կինը առողջական խնդիրներ ունեն, իսկ դուստրը սովորում է համալսարանում:

«Ամենօրյա ցավը գնալով բազմապատկվում է այս անխելքների ստեղծված իրավիճակով: Ուր գնում ես մի խնդրանքով դիմելու, ոչ մի արձագանք չկա, կարծես թե տենց էլ պիտի լինի: Գնում ես ՀՀ պաշտպանության նախարարության ընդունելության բաժին, բայց պարզվում ա, շանը ավելի լավ են վերաբերվում քան մարդկանց, այ տենց վիճակ ա, պետք է չզարմանալ: Պատճառ չկա ուղղակի, այդ մարդիկ իմունիտետ են ձեռք բերում ոչ մի բան չանելու»,-զայրացած նշեց Սարգիս Սարգսյանը:

Սպանված զինծառայողի հայրը նշեց, որ հարկադրված դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, քանի որ դուստրը ընդունվել է համալսարան, սակայն վճարովի համակարգով, ուստի կան գումարային խնդիրներ: «Փաստորեն, մենք օգնությամբ դիմեցինք իրենց, իսկ իրենք, ի պատասխան, մեզ խոստացան 50 հազար դրամի օգնություն: Մենք երբեք ոչ մեկին դիմած չկանք, բայց քանի որ դստերս ուսման վարձը վճարելու խնդիր կար, դիմեցինք. ինչ իմանայինք, որ իրենք այդչափ գումար կարող էին առաջարկել: Այդ 50 հազար դրամը իրենց լինի, չենք ուզում: Աղջիկս գերազանցիկ է սովորում, և համալսարանի ղեկավարությունը ուսման վարձի մի մասը վճարել է, կրկին կար գումարային խնդիր, բայց եթե իրենք 50 հազար պետք է տրամադրեն, ապա դա մեզ պետք չէ, ավելի լավ ա գնանք թուրքերին, ադրբեջանցիներին խնդրենք իրենք երևի կաջակցեն, կլուծենք այդ խնդիրը:

Ուրիշ էլ ինչ անենք: Այսօր (երեկ) կինս զանգահարեց և հրաժարվեց այդ գումարից, ասաց, թող իրանց նվեր լինի, մեզ պետք չէ»,- մեր զրույցում պատմեց Սարգիս Սարգսյանը: Հարցին, թե բաց նամակով բացի ՀՀ պաշտպանության նախարարից, նա դիմե՞լ է Սերժ Սարգսյանին, սպանված զինծառայողի հայրը արձագանքեց. «Չէ: Ինչի դուք չգիտե՞ք, որ մենք նախագահ չունենք, որ ասեմ կա նախագահ` կհավատա՞ք: Սուտ ա, չկա տենց մարդ, մենք նախագահ չուենենք: Իրենք ոչ մի զոհված զինծառայողի ընտանիքի չեն օգնում, մտածում են, բա որ էս մեկին օգնենք, մյուսին էլ պիտի օգնենք ու տենց որոշում են ոչ մեկին ձեռք չմեկնել: Այնքան ճնշված ենք, մենք բոլորս: Հասկանում եք, հարցը դա չէ, ոնց ուզում ա լինի, մի կերպ մի բան կանենք, հարցը վերաբերմունքն է: Մենք էլ 60 տարեկան մարդիկ ենք ախր, ով մեզ աշխատանք կտա, որ աշխատենք, բնականաբար` ոչ ոք: Այս խնդիրները լուծելու համար ես կրկին կնշեմ, որ մի ելք ա միայն մնացել` դիմել Ադրբեջանի կառավարությանը, իրենք հայ չեն, կհասկանան, կօգնեն»,- ասաց Սարգիս Սարգսյանը հայրը:

Վերջինս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ուղղված բաց նամակում նշել է հետևյալը. «Մեզ համար ժամանակը կանգ առավ 2010 թվականի հուլիսի 28-ի եղերական օրը, երբ զոհվեցին հայրենիքի վեց զինվորները: Այդ օրվանից մենք երբևիցե չենք դիմել Ձեզ որևէ խնդրով: Այս տարի, ցավոք սրտի, հարկադրված դիմեցինք ձեզ: Դուստրս ընդունվեց համալսարան, սակայն, ցավոք, անցավ վճարովի համակարգ: Մեր օգնության դիմումին խոստացաք հիսուն հազար դրամ օգնություն: Ես չեմ համարում, որ դուք ճիշտ եք: Որդիս ծառայում էր ԼՂ զորամասերից մեկում և երազում էր այն օրվա մասին, թե երբ պետք է վերադառնա ու օգնի ծնողներին, սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Ես վստահ եմ, որ եթե որդիս` Անդրանիկը ողջ լիներ, այդ գումարի կարիքը չէինք ունենա: Ինչևէ, մենք` կնոջս հետ, որոշեցինք այդ գումարը չընդունել և այն փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարության աջակցության հիմնադրամին»:

«ՀԺ»-ն հիշեցնում է, որ 2010թ.-ի հուլիսի 28-ին ԼՂՀ Մարտունու շրջանի զորամասերից մեկի մարտական դիրքերում 6 դիակ հայտնաբերեցին՝ ավագ լեյտենանտ Վարդգես Թադևոսյանի, սերժանտ Գարեգին Հովսեփյանի, շարքայիններ Անդրանիկ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Կարո Այվազյանի և Արտեմ Մանասյանի, բոլորը հրազենային վնասվածքներով: Ըստ նախաքննության վարկածի, դիրքում քնած զինծառայող Այվազյանը արթնանալով տեսել է, թե ինչպես է լեյտենանտ Թադևոսյանը ծեծում իր ընկերոջը՝ Անդրանիկին` հերթապահության ժամանակ քնելու համար, ապա կրակ է բացել, սպանել է բոլորին, վերջում էլ ինքնասպան եղել: Մեր զրույցում Անդրանիկի հայրը նշեց. «Վերջերս ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մոտ էինք, նա ասաց, որ մի քանի հոգու այդ դեպից հետո աշխատանքից հեռացրել են: Եթե դա համարվում է ադեկվատ` վեց զինվորի մահվան համար, ապա ես էլ ինչ ասեմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում