Կրեմլում արդեն Ղրիմը Ռուսաստանին միացնելու որոշում է կայացվել, պնդում են gazeta.ru-ի աղբյուրները:
Ղրիմը, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի կազմի մեջ կներառվի հանրապետության կարգավիճակով, որտեղ ամրագրված կլինեն երկու լեզուներ՝ ռուսերեն և ղրիմի թաթարերեն:
Նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրի խոսքերով՝ խնդիր է դրվել Ղրիմը Ռուսաստանի Դաշնությանը միացնել մինչև մարտի վերջը:
Այլ աղբյուրները պնդում են, որ որոշակի ժամկետներ նշված չեն, սակայն այդ հարցը ոչ ոք չի ձգձգի:










































