Ալժիրում նախագահական ընտրությունները հետաձգվեցին, որոնք պետք է տեղի ունենար հուլիսի 4-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Դա տեղի է ունեցել, քանի որ այս պաշտոնի համար թեկնածուներ չկան:
Դատարանը երկրի ղեկավարի ընտրությունների ժամանակին անցկացումը անհնար է համարել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալժիրի նախագահի թեկնածուների գրանցման ժամկետը լրացել է մայիսի 26-ին՝ 00.00-ին։ Այդ ընթացքում ոչ մի թեկնածու չի գրանցվել:
Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան ապրիլի 2-ին լքել է նախագահի պաշտոնը:










































