Բրիտանացի գիտնականները հայտնաբերել և հրապարակել են արևի խավարման առաջին տեսագրությունը, որն ավելի քան 120 տարեկան է. աստղագետներն այն արել են 1900 թվականին:
Այդ նպատակով տեսախցիկի համար ստեղծել են հատուկ աստղադիտակ, որպեսզի արևի ճառագայթները տեսախցիկը չվնասեն նկարահանման ժամանակ:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 6-ին տեղի ունեցավ առաջին արևային խավարումը, որը համընկավ տիեզերական մեկ այլ կարևոր երևույթի` նորալուսնի հետ:











































