Գերմանիայի Համբուրգ քաղաքի իշխանությունները ցանկանում են թույլ տալ, որ բնակիչները աղբավայրերից և աղբամաններից սնունդ հայթայթեն՝ հաղորդում է Euronews- ը:
Ըստ լրատվամիջոցի՝ Գերմանիայում տարեկան դեն է նետվում ժամկետանց, բայց ուտելու համար պիտանի միլիոնավոր տոննա սնունդ, սակայն ներկայում աղբակույտերից սնունդը հավաքելը հանցագործություն է։
Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Թիմ Շտեֆանը։ Պատգամավորը ծրագրում է արգելել սուպերմարկետներին ուտելու համար պիտանի սնունդը դեն նետել և պարտավորեցնել, որ այն նվիրաբերվի կարիքավորներին։








































