Monday, 15 06 2026
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Մինչ մենք չօգնենք ինքներս մեզ

Ֆրանկ-մասոնական օթյակի Մեծ Վարպետ Գի Արսիզեի հայաստանյան այցն ամենայն հավանականությամբ ծնունդ է տալու Հայաստանում դավադրաբանական տարատեսակ եզրակացությունների: Մասոնները Հայաստանում ընկալվում են իբրև միջազգային դավադիր մի ցանցի ճարտարապետներ, որոնց նպատակը ինչ-որ ազգերի, մասնավորապես հայ ազգին և նրա պետականությունը ոչնչացնելն է: Միգուցե բնորոշումը մի փոքր կոպիտ էր, բայց շատերը հաստատապես կվկայեն, որ ընդհանուր առմամբ ավելի կոպիտ բնորոշումներ էլ են լինում այդ կապակցությամբ: Չնայած Գի Արսիզեն երևանյան ասուլիսում որոշակի բացատրություններ է տվել և հայտարարել, որ պետք է կոտրվի մասոնների սատանա լինելու մասին կարծրատիպը, այդուհանդերձ հայ ժողովրդի կյանքում կարծրատիպերը, այն էլ այդպիսիք, շատ ու շատ մեծ դժվարությամբ են կոտրվում: Ընդհանրապես, հայ ժողովրդի կյանքը կարծես թե հենց կարծրատիպերի վրա էլ կառուցված է, և այդ իսկ պատճառով էլ ցանկացած նոր և թարմ գաղափար Հայաստանում արագորեն վարկաբեկվում է և կնքում մահկանացուն, կամ եթե չի մեռնում, հիվանդանում է անկողնայինի աստիճան: Այդ իմաստով, դժվար է թերահավատությունից տարբեր զգացում ապրել լսելով Գի Արսիզեի այն հայտարարությունը, թե ֆրանկ-մասոնական շարժումը ցանկանում է օգնել Հայաստանին նրա ներկայիս բավական ծանր վիճակում և ցանկանում է քաղաքակրթական նորամուծություններ, նոր փիլիսոփայություն բերել Հայաստան, կյանքն առաջ մղելու համար:

Մասոնական օթյակն, իհարկե, բավական լուրջ պոտենցիալ ունեցող կառույց է, որին ականջալուր են լինում անգամ շատ կառավարական շրջանակներ: Բայց, այդուհանդերձ, որևէ հասարակություն, որևէ ժողովուրդ նախ պետք է ինքն իրեն կարողանա օգնել, որ հետո ազդեցություն ունենան դրսից առաջարկվող օգնությունները: Եվ Հայաստանի նորանկախ պատմության ընթացքը վկայում է հենց դրա մասին: Այդ պատմության ընթացքում շատ-շատերն են մեզ փորձել օգնել` փողով, խորհրդով, փորձով, նյութապես, ֆիզիկապես, տեխնոլոգիաներով, տարբեր այլ բաներով, բայց մեր վիճակն աստիճանաբար վատացել է, մեր երկիրն աստիճանաբար թուլացել է, մեր պետականությունն աստիճանաբար դարձել է կամազուրկ, կորցրել է դիմադրունակությունը, չի կարողացել ձեռք բերել բավարար մրցունակություն: Եվ այդ ամենը չի փոխվի, քանի դեռ մենք ինքներս չենք օգնի մեզ, չենք փոխի մեր կարծրատիպերը, չենք բացի մեր մտածողության սահմանները, չենք դադարի նորն ու թարմը համարել մեր դեմ հյուսված դավադրություն և կառչել մեր իսկ անցյալին` վախենալով նաև թարմ հայացքի, նոր դիտարկումների ենթարկել գոնե մեր անցյալը, դրանից արդյունավետ դասեր քաղելու համար: Այս իրավիճակի փոփոխության հարցում արտաքին ցանկացած օգնություն, իհարկե, ողջունելի է, և իհարկե պետք չէ պատրանքներ տածել, որ արտաքին օգնությունը կրում է զուտ մարդասիրական բաղադրություն և չկան այլևայլ շահեր: Իհարկե կան, ու պետք է նաև այդ կարծրատիպը վերացնել, որ շահերի շուրջ գործակցելը նույնպես դավադրություն է: Իրականում դա է առողջ համաշխարհային գործակցությունը, և հաջողության են հասնում այն ազգերը, որոնք հասկանում են, գիտակցում են համաշխարհային համակեցության այդ պարզ գաղափարը: Պարզապես պետք է տարբերակել պետական ու անձնական կամ խմբակային շահերը: Հայաստանում դրանք է, որ խառնվում են իրար, և խառնվում են հաճախ միանգամայն գիտակցված` օգտագործելով նաև այդ դավադրության տեսությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում