Ճարպակալմամբ տառապող աղջիկները դպրոցում վատ են սովորում, պարզել են ամերիկացի գիտնականները, որոնց հադվածի հրապարակվել է International Journal of Obesity գիտական ամսագրում:
Գիտնականները այս եզրահանգման են եկել՝ ուսումնասիրելով 11, 13 և 16 տարեկան աղջիկների, ինչպես նաև հետևելով նրանց ուսումնական հաջողություններին և անհաջողություններին: Ընդհանուր առմամբ, ուսումնասիրությանը 6 հազար երեխա է մասնակցել, գրում է gazeta.ru-ն:
Ուսումնասիրության ընթացքում գիտնականները կապ են հայտնաբերել ճարպակալման և դպրոցում ունեցած հաջողությունների միջև: Այսպես, գեր աղջիկների 75%-ը դպրոցում բավարար գնահատականներ են ստացել:










































