Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ունդիանո Մալենկոն: Այս մասին հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: Այս խաղը կկայանա մարտի 24-ին՝ Երևանի ժամանակով 24:00-ին:
Ուշագրավ է, որ Մալենկոն աշխատել էր նաև այս թիմերի միջև կայացած առաջին խաղաշրջանի հանդիպմանը, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 26-ին և ավարտվել էր «Բարսելոնա»-ի 2-1 հաշվով հաղթանակով:
Նշենք, որ 27 տուրից հետո «Ռեալ»-ը 67 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը և երրորդ տեղում ընթացող «Բարսելոնա»-ին գերազանցում է 4 միավորով:
Հիշեցնենք, որ Ունդիանո Մալենկոն մարտի 5-ին Կրասնոդարում կայացած Ռուսաստան-Հայաստան ընկերեկան հանդիպման գլխավոր մրցավարն էր:









































