Մարտի 8-ին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցը սպասարկել է 23.032.948 զանգ և 6.455.585 կարճ հաղորդագրություն:
Մարտի 8-ին` Կանանց միջազգային օրը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցը սպասարկել է 6.455.585 կարճ հաղորդագրություն: Բացի այդ, օրվա ընթացքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները կատարել և ստացել են 23.032.948 զանգ` բջջային հեռախոսով:
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զանգերի քանակն աճել է 5.81 տոկոսով, իսկ կարճ հաղորդագրությունների քանակը՝ 49.39 տոկոսով:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կանանց մաղթում է ամենայն բարիք և երջանկություն: Սիրենք և գնահատենք մեր մայրերին, կանանց, քույրերին, տատիկներին և մեզ շրջապատող բոլոր կանանց:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում:
Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ): Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ն և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000 թվականից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com










































