Եվրահանձնաժողովը որոշում է ընդունել ժամանակավորապես `մինչև 2014-ի նոյեմբերի 1-ը նվազեցնել ԵՄ մատակարարվող ուկրաինական ապրանքների հարկերը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Համապատասխան որոշումն ընդունվել է երեքշաբթի օրը` Ստրասբուրգում Եվրահանձնաժողովի նիստի ժամանակ, ինչպես նաև վերջնականապես հաստատվելու համար ուղարկվել Եվրախորհուրդ և Եվրախորհրդարան:
Նման միջոցներ սահմանելու վերաբերյալ համաձայնության ձեռքբերման մասին հայտնել է Ստրասբուրգում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն:
Նրա խոսքերով, Կիևն այդ քայլերի հաշվին կստանա տարեկան մոտ 500 մլն եվրո տնտեսական շահույթ: Սպասվում է, որ դրանից 400 մլն եվրոն կծախսվի գյուղատնտեսական ոլորտի վրա:
Այսպես, գոյություն ունեցող տարիֆները անհապաղ կհանվեն արտադրանքի 94.7 տոկոսի վրայից: Իսկ մյուս ապրանքների տարիֆները կնվազեցվեն:











































