Tuesday, 23 06 2026
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ

Դարձ ի շրջանս յուր. 2014-ի աճի լոկոմոտիվը շինարարությունն ու Թեղուտն են լինելու

4-5 տարի անընդմեջ անկումից հետո սպասվում է, որ այս տարի շինարարության ոլորտում վերջապես աճ կգրանցվի: Նման կանխատեսում է արված ինչպես այս տարվա բյուջեում, այնպես էլ Կենտրոնական բանկի (ԿԲ)՝ օրերս հրապարակած զեկույցում:

Ավելին` ԿԲ-ն կանխատեսում է, որ շինարարությունում ավելացված արժեքի աճը պետք է ամենամեծ տոկոսը լինի՝ տնտեսության մյուս ճյուղերի համեմատ: Ընդ որում՝ շինարարության աճը պետք է բերի նաև շինարարական նյութերի արդյունաբերության ընդլայնմանը՝ այդպիսով նպաստելով նաև արդյունաբերության աճին:

Այսպես` արդյունաբերության ճյուղում 2014 թվականին կանխատեսվում է ավելացված արժեքի շուրջ 6-8% աճ, որին, ըստ Կենտրոնական բանկի, հիմնականում կնպաստեն «համաշխարհային շուկաներում գունավոր մետաղների գների ներկայիս մակարդակի պահպանումը և Թեղուտի հանքի շահագործման պարագայում հանքարդյունաբերության և մետաղագործության ակնկալվող աճը», ինչպես նաև նախորդ տարիների ընթացքում սննդի վերամշակման, դեղագործության և էներգետիկայի բնագավառում իրականացված ներդրումների արդյունքում համապատասխանաբար սննդամթերքի, խմիչքի, դեղերի և էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների ակնկալվող աճը և «շինանյութերի արտադրության ծավալների աճը` պայմանավորված նախատեսվող շինարարական ծրագրերի իրագործմամբ»:

«Շինարարության ճյուղում 2014 թվականին ակնկալվում է ավելացված արժեքի շուրջ 6.5-8.5% աճ, որին հիմնականում կնպաստեն պետական, համայնքային բյուջեների և միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացվող ճանապարհների, ոռոգման համակարգի, ջրամատակարարման, հանրապետության հյուսիսային սահմանակետերի և Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանն ուղղված շինարարական աշխատանքները»,- ասվում է Կենտրոնական բանկի հաշվետվության մեջ:

Ծառայությունների ճյուղում ավելացված արժեքի իրական աճը կանխատեսվում է 5-6.5%-ի շրջանակներում` հիմնականում պայմանավորված մասնավոր և պետական ծախսումների ակնկալվող աճով, որն անդրադառնալու է ինչպես առևտրաշրջանառության ծավալների, այնպես էլ մատուցված այլ ծառայությունների ծավալների վրա:

Գյուղատնտեսության ճյուղում ավելացված արժեքի իրական աճը 2014թ. կանխատեսվում է 4.5-6.5%-ի շրջանակներում, որին նպաստելու է ինչպես բուսաբուծության, այնպես էլ անասնապահության ենթաճյուղերում ակնկալվող աճը` պայմանավորված վերջին տարիներին պետական և մասնավոր հատվածի կողմից ոլորտում իրականացված ներդրումների արդյունքում ջերմոցային տնտեսությունների ընդլայնմամբ, ցանքատարածությունների, բերքատվության և անասնագլխաքանակի աճով:

2014 թվականին ակնկալվում է նաև տնտեսության միջին անվանական աշխատավարձերի շուրջ 13% աճ՝ 2013 թվականին արձանագրված 6.5% աճի փոխարեն: Տարվա ընթացքում անվանական աշխատավարձերի աճի տեմպերի արագացմանը կնպաստեն նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը 45.000-ից մինչև 50.000 ՀՀ դրամ և պետական հատվածում զբաղվածների աշխատավարձերի նշանակալի բարձրացումը, որը տեղի կունենա առավելապես տարվա երկրորդ կիսամյակում:

Սպասվում է, որ պետական հատվածի աշխատավարձերի աճը կհանգեցնի մասնավոր հատվածի աշխատավարձերի որոշակի աճի` պայմանավորված երկու հատվածների միջև միջճյուղային մրցակցությամբ:

Այսպիսով, այս ամենի արդյունքում ակնկալվում է, որ տարվա վերջին տնտեսական աճը կլինի 5.4-6.1%-ի միջակայքում: Ընդ որում՝ այդ աճը կարող է ավելի փոքր լինել՝ կախված ինչպես արտաքին զարգացումներից, այնպես էլ ներքին` տնտեսությունում հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ընթացքից և մասնավոր ներդրումների վերականգնման տեմպերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում