Monday, 22 06 2026
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք

Ո՞ւմ հույսին է մնում երկիրը․ Նիկոլ Փաշինյանը գնաց

Այսօրվանից Նիկոլ Փաշինյանը կարճատև արձակուրդի մեջ է։ Կառավարության տարածած հաղորդագրության մեջ չի նշվում, թե քանի օրով ու որտեղ է հանգստանալու վարչապետը։ Սերժ Սարգսյանի արձակուրդների մասին հաղորդագրությունները, որպես կանոն, ստանդարտ բնույթ ունեին, որտեղ նշվում էր, թե նախագահն արձակուրդի մի մասն անցկացնելու է արտերկրում։ Փաշինյանը սկզբունքորեն դեմ է, որ կառավարության անդամներն ու այլ պատասխանատուներ իրենց հանգիստը կազմակերպեն երկրից դուրս, ու նաև այս հանգամանքով էր բացատրվում արդարադատության երկու փոխնախարարի պաշտոնանկությունները, որոնք ամանորյա արձակուրդներն անցկացրել էին արտերկրում։ Ենթադրելի է, որ իր սահմանած խիստ նշաձողին հավատարիմ կմնա նաև վարչապետը, հակառակ պարագայում՝ քննադատությունների ու շահարկումների պակաս հաստատ չի լինելու։

Սակայն, տվյալ դեպքում, ինձ առավելապես հետաքրքրում է ոչ թե այն հարցը, թե որտեղ կանցկացնի իր արձակուրդը Փաշինյանը, այլ՝ իշխանության ճակատագիրը, որը մնալու է առանց առաջին դեմքի։

Բնավ չեմ ուզում մեխանիկական զուգահեռներ անցկացնել, սակայն նախագահի պաշտոնը թողնելու և վարչապետինը ստանձնելու յոթնօրյա միջանցքը անցյալ տարվա ապրիլին ճակատագրական եղավ Սերժ Սարգսյանի, հատկապես՝ նրա իշխանության համար։ Կրկնում եմ՝ խնդիրը մեխանիկական զուգահեռներ տանելը չէ, մանավանդ որ գործ ունենք երկու միանգամայն տարբեր իրականությունների ու իշխանությունների հետ։

Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի նույնիսկ կարճատև արձակուրդը, բացակայությունը որոշակի մտահոգություններ ծնում են՝ նույնիսկ այն պարագայում, որ մենք ունենք միանգամայն լեգիտիմ, ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն։ Ավելի շուտ՝ նման իշխանություն ունենք, եթե խնդրին մոտենում ենք խիստ ֆորմալիստական դիրքերից, իսկ բովանդակային հարթության վրա լեգիտիմ է ոչ թե իշխանությունը, նրա տարբեր ճյուղեր, այլ՝ բացառապես Նիկոլ Փաշինյանը։

Ամբողջ իշխանությունը կառուցված է մեկ մարդու հեղինակության, վարկանիշի վրա։ Լինենք օբյեկտիվ ու արձանագրենք, որ առանց Փաշինյանի՝ գործող կառավարությունը որակապես ոչ միայն չի տարբերվում նախահեղափոխական կաբինետներից, այլ գուցե նաև ավելի թույլ ու անօգնական է։ Պատահական չէ, որ անգամ դպրոցի դասադուլի ու տնօրենի նշանակման հարցերով ստիպված է լինում զբաղվել վարչապետը կամ կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարար տարբեր խմբերի համար «օրենք» է միայն Նիկոլ Փաշինյանի խոսքը։ Կառավարությունում ուղղակի չկա երկրորդ խարիզմատիկ գործիչ, խոսքը վերաբերում է նույնիսկ ուժային կառույցների ղեկավարներին, որոնց իմիջից եթե հանենք Նիկոլ Փաշինյանի ներդրած հեղափոխականի բաղադրիչը, տակը մնում են նախկին համակարգի «չեկիստը», «միլիցեն» կամ նախարարը։

Նույն պատկերն է խորհրդարանի պարագայում։ Գործող ԱԺ-ն ավելի գրպանային է, քան այն խորհրդարանները, որոնք գործել են նախորդ երկու տասնամյակում, էլ չեմ ասում այն մասին, որ «քայլողների» մեծ բանակում կան թաքնված «Շմայսներ» ու պարզապես մարդիկ, որոնք ժողովրդական բանահյուսության համար հարուստ նյութ կարող են «մատակարարել»՝ իրենց անհեթեթ մտքերով ու վարքագծով։

Օբյեկտիվ այս գործոններին գումարենք այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը հետևողակնորեն գնում է անձնակենտրոն ավտորիտար իշխանության ինստիտուցիոնալ հիմքերն ամրապնդելու ճանապարհով։ Նման համակարգերում առաջին դեմքի գործոնն անփոխարինելի է, ու հենց դրա համար հիշեցինք Սերժ Սարգսյանի օրինակը, թերևս չէինք հիշի, եթե Փաշինյանը մեծ խանդավառությամբ չհագներ այն «կոստյումը, որը կարված էր հատուկ Սարգսյանի համար։

Մի քանի դրվագ հիշում եմ, որ Նիկոլ Փաշինյանի օտարերկրյա այցերի ժամանակ շեշտված զգացվել է նրա բացակայությունը՝ որպես ապացույց համակարգի չգոյության։ Օբյեկտիվորեն ընդունենք, որ առանց Փաշինյանի՝ գործող իշխանության մեջ որոշում կայացնող, իր վրա պատասխանատվությունը վերցնող հեղինակություն չկա։

Այս ամենը խոսում է այն մասին, որ բովանդակային առումով Հայաստանում իշխանություն չկա, կամ այն գոյություն ունի իմիտացիայի մակարդակում, երբ խարիզմատիկ գործիչն իր կերպարով քողարկում է իշխանության մերկությունը։ Այսպիսին է մեկ մարդու իշխանության ճակատագիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում