Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանում ապրող ադրբեջանցիները պետք է վրացերեն սովորեն:
«Վրաստանի լիիրավ քաղաքացիներ լինելու համար այստեղ ապրող ադրբեջանցիները պետք է իմանան երկրի պետական լեզուն», – ասել է Զուրաբիշվիլին Թբիլիսիում կայացած համաժողովում: Ըստ նրա՝ վրացերենը պետք է ինտեգրման հիմնական տարր լինի եւ մայրենի լեզու ազգային փոքրամասնությունների համար:
«Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պետք է լիարժեք քաղաքացիներ լինեն ոչ միայն իրենց բնակավայրում, այլեւ ամբողջ Վրաստանում», – ասել է նա: