Էռնեստ Հեմինգուեյի նամակը՝ հղված դերասանուհի Մառլեն Դիտրիխին, ծրագրում են վաճառել 50 հազար դոլարով՝ հայտնում է The Guardian-ը:
Դիտրիխն ու Հեմինգուեյն առաջին անգամ հանդիպել են 1934-ին: Այդ հանդիպումը վերաճեց երկարատև ընկերության, սակայն նրանք այդպես էլ սիրեկաններ չդարձան՝ թերևս հանգամանքների բերումով:
Չնայած այդ փաստին՝ աճուրդի հանված նամակում Հեմինգուեյը հաղորդում է, որ Դիտրիխին պատկերացնում է «գինովցած ու մերկ»:
Նամակը գրվել է գրողի ինքնասպանությունից 6 տարի առաջ՝ նրա «Ծերունին և ծովը» գրքի էկրանավորման ժամանակ:
Դիտրիխի իրերի առցանց աճուրդը, որոնց թվում է նաև նամակը, կանցկացվի մարտի 17-ին:








































