Այսօր՝ մայիսի 31-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Վիճակախաղերի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Ես համոզված եմ՝ այդ գրասենյակներում աշխատողները նաև խաղացողներ են և տանուլ են տալիս իրենց աշխատավարձը»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ հավելելով, որ սրանով իրենք ի կատար են ածում իրենց խոստումներից մեկը:
Նրա խոսքով՝ օնլայն տիրույթում ևս կարելի է սահմանափակումներ անել. «Երբ դու կատարում ես խաղադրույք, լիցքավորումը տևում է ընդամենը 10 վայրկյան, բայց հաղթելու դեպքում գումարը 24 ժամվա ընթացքում է վերադառնում քո քարտի վրա: Եվ այդ 24 ժամվա ընթացքում խաղացողը մնում է ազարտի մեջ և սկսում է նորից խաղալ ու հաջորդ օրը, բնականաբար, գումար չի ստանում»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































