Sunday, 21 06 2026
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է

Ռոբերտ Քոչարյանի ծառայությունը հեղափոխությանը

Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հայտը դիտարկելով զուտ ներքաղաքական պարադիգմը կազմող ասպեկտների հանրագումարում, պետք է արձանագրել, որ այն մեծ հավանականությամբ ունի ավելի շուտ հեղափոխության նոր փուլի, քան հակահեղափոխության ներուժ: Խոսքն իհարկե ակամա դերակատարման մասին է: Բանն այն է, որ «հակահեղափոխության» ներուժի տեսանկյունից երկրորդ նախագահը շատ ավելի ռիսկ կամ մարտահրավեր է քաղաքական ասպարեզից դուրս, ստվերում, քան հրապարակային քաղաքական հայտատուի դերում:

Թավշյա հեղափոխությունը քաղաքական առումով լուծելով իշխանության հարցը, քաղաքական դաշտի ստերիլիզացման խնդիրը թողել է չլուծված: Մյուս կողմից այստեղ իհարկե գործիքակազմը չի կարող լինել այն, ինչով լուծվեց իշխանության հարցը: Բանն այն է, որ իշխանությունն այդ տեսանկյունից «միատարր» է, առնվազն ֆորմալ շրջանակում: Հետևաբար այդ ֆորմալ միատարությունը հեռացնելը կամ փոխելը շատ ավելի դյուրին է, քան, երբ խոսքը վերաբերում է բազմաշերտ, բազմաբովանդակ, բազմերանգ քաղաքական դաշտի ստերիլիզացման մասին, զտման, ֆիլտրելու մասին: Մինչդեռ, դա իր նշանակությամբ առերևույթ ոչ հրատապ թվացող, սակայն հեղափոխության և անցումային շրջափուլից դուրս գալու համար անվերապահ անհրաժեշտություն է: Այդ խնդրի լուծումը կամ պետք է ձգվի ժամանակի մեջ, իսկ ժամանակակից աշխարհում, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, սոցցանցային դարաշրջանում դա կարող է տևել գրեթե անվերջ, կամ իր լուծումը պետք է ստանա այսպես ասած արագ ներգործության տարբերակներով: Այս դեպքում ի հայտ է գալիս «ուժեղ» կամ «վառ» գործոնի տարբերակը կամ պայմանական մեթոդաբանությունը, երբ դաշտում ձևավորված այդ սուբյեկտը ստիպում է մյուսներին կողմնորոշվել կամ դիրքավորվել հենց իր համեմատ:

Ռոբերտ Քոչարյանն այդ գործոնն է և դա է լինելու նրա քաղաքական հայտի էֆեկտը, կամա, թե ակամա նպաստելով հեղափոխության նոր փուլի համար անհրաժեշտ խնդրի՝ քաղաքական դաշտի ստերիլիզացմանը: Ովքեր կդիմադրեն, նրանք ստիպված են լինելու գտնել Քոչարյանից ավելի «վառ» այսպես ասած «ֆիշկա»՝ իրենց քաղաքական դիրքավորման համար: Ընդ որում, Քոչարյանով հանրությանն ահաբեկելը չի կարող լինել այդպիսին, քանի որ առաջիկա տարիներին անհրաժեշտության դեպքում որևէ մեկը չի կարող դա անել ավելի լավ, քան հեղափոխության առաջնորդած թիմն ու դրա ղեկավար վարչապետ Փաշինյանը:

Այդպիսով, երկրորդ նախագահը դառնալով թավշյա հեղափոխության թիրախ, կամ հայտնվելով թավշյա հեղափոխության թիրախում, իր քաղաքական հայտով կամա, թե ակամա քաղաքական և ընդհուպ քաղաքագիտական ծառայություն է մատուցում հեղափոխությանը,քաղաքական դաշտի «ստերիլիզացիայի» առումով: Ինչ վերաբերում է հանրությանը, ապա այստեղ ռիսկերի գնահատման և կառավարման հարցերն այլ տիրույթում են և հանրային շահի տեսանկյունից Ռոբերտ Քոչարյանը, և նախկին համակարգի որևէ դերակատար, խոշոր հաշվով չունի վտանգ ներկայացնելու հնարավորություն, համենայն դեպս քանի դեռ հանրությունը տնօրինում է իշխանությունն ու ամենակարևորը՝ իշխանության տեր է Հայաստանում ոչ միայն սահմանադրորեն, այլ նաև հոգեբանորեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում