Այսօր՝ մայիսի 31-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Դիմելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց. «Օրենքն ըստ էության նպատակ ունի հանրային ոլորտում ակտիվացնել ներդրումները, արդյոք կա՞ն որոշակի ծրագրեր, որոնք այս պահին քննարկվում են»:
Պատգամավորին հետաքրքրում էր նաև, թե արդյոք կլինե՞ն ներդրումներ օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:












































