Ամերիկյան «Տարակստոն» ականակիր նավի մասնակցությամբ Բուլղարիայի, Ռումինիայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները հետաձգվել են առնվազն մեկ օրով: Պատճառն անբարենպաստ օդերևութաբանական պայմաններն են: Այս մասին հայտնել են Բուլղարիայի ՊՆ մամլո կենտրոնում:
Զորավարժություններում, որոնք ծրագրվել էին 2013-ին և հանդիսանում երեք պետությունների ռազմածովային ուժերի համատեղ նախապատրաստության մաս, կմասնակցեն բուղարական ռազմածովային ուժերի «Դրիզկի» հածանավը, ռումինական ուժերի երեք նավեր և «Տրակստոնը»:
Համատեղ զորավարժությունների նպատակն է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմա-ծովային միավորների օպերատիվ համատեղելիության բարձրացումը՝ փոխացնում է ITAR-TASS-ը:
ԱՄՆ-ում ընդգծում են, որ Սև ծովում «Տրակստոնի» ներկայությունը ոչ մի կերպ կապված չէ ուկրաինական ճգնաժամի հետ:









































