Մի խումբ զինված դիմակավորված անհայտ անձինք այսօր թալանել են Գազա քաղաքում (պաղեստինյան համանուն անկլավի վարչական կենտրոն) բանկ են թալանել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հանցագործները, զինաթափելով անվտանգության երկու աշխատակիցներին, չհրկիզվող պահարաններից տարել են կես միլիոն դոլար և թաքնվել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները շղթայի մեջ են առել քաղաքի կենտրոնական շրջանը, որտեղ գտնվում է բանկը:
Թալանված բանկը պատկանում է անկլավում իշխող իսլամիստական ՀԱՄԱՍ շարժմանը:
Դա մեծ կորուստ է Գազայի կառավարության համար, որը գտնվում է մշտական տնտեսական և ֆինանսական ճգնաժամի վիճակում:







































