Այսօր՝ մայիսի 31-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում վարչապետն առաջարկել է Դավիթ Հովհաննիսյանի թեկնածությունը՝ 1 տարի ժամկետով:
Թեկնածուն, ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի՝ նախկինում հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ հարցին, ասաց. «Ես հանձնաժողովի աշխատանքը չեմ կարող թերագնահատել, որովհետև ես ինքս տեսել եմ, թե ինչ խնդիրներ են կարգավորվել»:
Պատգամավորը նկատեց, սակայն, որ հասարակությունը հանձնաժողովի աշխատանքի հետ կապված բազմաթիվ դժգոհություններ ունի. «Եթե ամեն ինչ այդքան լավ էր, ինչու էր իրականում տնտեսական մրցակցության դաշտում ամեն ինչ այդքան վատ: Ինչո՞ւ հեղափոխությունից հետո շուկաներում մասնակիցների թիվը ավելացավ, իսկ նախկինում չէր ավելանում: Ինչի՞ հետ էր դա կապված՝ քաղաքական կամքի բացակայությա՞ն»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































