Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետաքննում է ձերբակալված ռուսական հատուկ ծառայության աշխատակցի առնչությունը Դոնեցկում ու Լուգանսկում ծրագրվելիք ահաբեկչության նախապատրաստմանը, գրում է lb.ua-ն:
Այս մասին ճեպազրույցում հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն:
Նա նշել է, որ ձերբակալվածը 37-ամյա ռուս է, որը համակարգել է Դոնեցկում ու Լուգանսկում հավաքագրված դիվերսանտների մի քանի խմբերի աշխատանքը:
«Նրա անձնական իրերում հայտնաբերվել են անհրաժեշտ բաղադրանյութեր պայթուցիկ սարք պատրաստելու համար»,- հայտնել է նա:
Տվյալ պահին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ստուգում է ահաբեկչությունների նախապատրաստման մասին տեղեկությունը, ինչպես նաև ճշտում է, թե հատկապես ռուսական որ անվտանգության ծառայությունների աշխատակից է ձերբակալվածը:
Տղամարդու դեմ հարուցվել է քրեական գործ 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զենքի ու պայթուցիկ սարքի հետ անօրինական կերպով վարվել):
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հայտնել էր, որ ՆԳՆ-ն և Ուկրաինայի ազգային անվտանգությունը Դոնեցկում ձերբակալել են Ռուսաստանի Զինված ուժերի հետախուզական վարչության գլխավոր աշխատակցի:









































