Ռուսաստանում սկսվել են օդադեսանտային զորքերի լայնածավալ զորավարժանքներ:Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը՝ վկայակոչելով օդադեսանտային զորքերի փոխգնդապետ Եվգենի Մեշկովին:
Նրա խոսքերով՝ զորավարժանքները մեկնարկել են այսօր, դրանք անձամբ ղեկավարում է օդադեսանտային զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը: Զորավարժանքներին ընդհանուր առմամբ մասնակցում է ռազմա-տրանսպորտային և բանակային ավիացայի 36 միավոր, ինչպես նաև շուրջ 4000 զինծառայող:
Դեսանտային օպերացիան կլինի ամենալայնածավալը վերջին 20 տարիներին, որի անցկացման վայրերի մասին տեղյակ կպահեն զորավարժանքների ընթացքում:








































