Ուկրաինայի ՈՒԴԱՌ խմբակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն այսօր Գերագույն Ռադայում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Վիկտոր Յանուկովիչը չի կարող լինել լեգիտիմ նախագահ, քանի որ չի գտնվում Ուկրաինայում ու անհասկանալի կերպով անհետացել է: «Այդ իսկ պատճառով նրա հայտարարությունը նույնպես չունի լեգիտիմություն»,- ասել է նա:
Կլիչկոյի խոսքով՝ միակ լեգիտիմ մարմինն այս պահին Ուկրաինայի խորհրդարանն է, որը ձայների սահմանադրական մեծամասնությամբ մայիսի 25-ին նշանակել է նախագահական ընտրություններ, հայտնում է korrespondent.net-ը:










































