Ադրբեջանի նախագահ Իլհամն Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Հուլիսի Աքարի ղեկավարությամբ պատվիրակությունը:
Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, Ալիևն ընդգծել է փորձի փոխանակման , համատեղ զորավարժանքներ անցկացնելու և երկու երկրների միջև ռազմական համագործակցությունն ընդլայնելու կարևորությունը:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարի այցն Ադրբեջան ևս մեկ անգամ հաստատում է երկու երկրների միջև գոյություն ունեցող հարաբերությունների բարձր մակարդակը, այդ թվում ռազմական ոլորտում: Ալիևի խոսքերով՝ վերջին տարիներին Ադրբեջանը և Թուրքան հաջողություն են գրանցել նաև ռազմական համագործակցության ոլորտում:











































