Առաջին հերթին կցանկանայի ասել , որ ողջ եմ, քանի որ Ուկրաինայում ամեն տեսակի շշուկներ են տարածվում իմ մասին, չնայած չեմ կարող ասել , որ լավ եմ զգում ինձ այն պատճառով, որ խորը տագնապ եմ զգում այն ամենի համար, ինչ է կատարվում Ուկրաինայում: Այս մասին Դոնի Ռոստովում հայտարարել է Ուկրաինայի՝ Գերագույն ռադայի կողմից պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
Նա նշել է, որ շարունակում է մնալ Ուկրաինայի օրինական նախագահը, իսկ Կիևի նոր իշխանություններին մեղադրել է քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձի մեջ:
«Հեղաշրջման ժամանակ ես չեմ լքել Ուկրաինայի տարածքը: Հենց որ հանգամանքները թույլ տան, ես կվերադառնամ Կիև: Նախագահի ընտրություններն անօրինական են, չեն համապատասխանում Ուկրաինայի 103-րդ սահմանադրությանը» ,- ասել է Յանուկովիչը:
Պաշտոնանկ արված նախագահն անօրինական է համարել ԱՄՆ-ի կողմից նախատեսվող ֆինանսական օգնությունն Ուկրաինային և նշել է, որ մտադիր է դիմել ԱՄՆ կոնգրեսին, սենատին՝ ՈՒկրաինայում իրավիճակի իրավական գնահատականը տալու խնդրանքով:










































