Friday, 26 04 2024
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը

Որքա՞ն կձգվի Հայաստանի ու Ադրբեջանի ստատուս քվոն

ИноСМИ-ում հրապարակվել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆեոդոր Լուկյանովի «Որքա՞ն կձգվի Հայաստանի ու Ադրբեջանի կարգավիճակը» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Քաղաքական ավարտվող սեզոնում (2010 թվականի աշուն-2011 թվականի ամառ) Ռուսաստանը կայուն փորձեր է ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեռյալ կետից առաջ շարժելու ուղղությամբ։ Հունիսին Կազանում կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպումն ավարտվեց անարդյունք։ Բանակցությունների արդյունքներով, Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես սպասվում էր, սկսեցին մեղադրել միմյանց՝ պայմանավորվածություն ձեռք բերելուն խոչընդոտելու համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հիշեցրեց, որ Բաքվի համբերությունն անսպառ չէ և սկզբունքորեն պատերազմն ավարտված չէ։

Մեկնաբանները սկսեցին ուրախությամբ կամ տխրությամբ բարձրաձայնել ռուսական միջնորդության տապալման մասին։ Սակայն դա անարդարացի գնահատական է։ Դմիտրի Մեդվեդևի նախագահության ժամանակ Ռուսաստանը Ղարաբաղի հարցում փաստացիորեն գործում է ինքնուրույնաբար՝ թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի հավանությամբ։ Դա մասնակիորեն պայմանավորված է նրանով, որ այդ ձևաչափի մյուս մասնակիցները առաջընթացի հույսեր չունեն և հատուկ օգուտներ չեն նշմարում գործընթացում ակտիվ մասնակցությունից։ Մյուս կողմից էլ՝ Մոսկվան, բնականաբար, առավել շահագրգռված է կանխատեսելի զարգացումներով, քան Փարիզը կամ Վաշինգտոնը։ Ղարաբաղի շուրջ ռազմական ճգնաժամը Մոսկվային դնում է ծանր դրության մեջ։

Ռուսաստանը Հայաստանի առջև ֆորմալ պարտավորություններ է ստանձնել որպես ՀԱՊԿ գծով դաշնակից, սակայն առաջին հերթին երկկողմանի համաձայնագրերի հիման վրա, որոնք նախորդ տարի գործնականում երկարաձգվեցին անորոշ ժամկետով։ Միջպետական հակամարտության դեպքում նա ստիպված կլինի պաշտպանել Երևանը, եթե չի ցանկանում վերջնական և անվերադարձ կորցնել հուսալի հովանավորի իր հեղինակությունը։ Դրա հետ մեկտեղ, Մոսկվան գիտակցում է Ադրբեջանի աճող կարևորությունը՝ որպես Հարավային Կովկասում ու Փոքր Ասիայում էներգետիկ առումով բացառիկ երկիր։ Այնպես որ, Ռուսաստանն իրեն չի կարող թույլատրել Բաքվի հետ փչացնել իր հարաբերությունները։ Այլ կերպ ասած՝ Կրեմլը չպետք է թույլատրի այնպիսի իրավիճակի առաջացում, որ ստիպված լինի ընտրություն կատարել։ Դրա համար էլ կողմերի միջև (թեկուզ անարդյունավետ) երկխոսությանն աջակցելու Ռուսաստանի մոտեցումը բավական հասկանալի է։ Խաղաղության ամրագրմանն են ուղղված նաև ռազմական հավասարակշռության պահպանմանն ուղղված քայլերը։ Մինչև դարի կես Գյումրիի ռազմաբազայի երկարաձգումն առաջին հերթին թելադրված է Ադրբեջանի՝ գնալով աճող ռազմական հզորությունը հավասարակշռելու պայմանների ստեղծմամբ։ Հասկանալի է, որ իր ռեսուրսներով Բաքուն բազմիցս գերազանցում է Երևանին։

Իմ կարծիքով՝ գոյություն ունեցող պայմաններում ուժերի հավասարակշռման մարտավարությունը միակ հնարավոր և ճիշտ տարբերակն է։ Կողմերը մտադիր չեն գնալ որևէ փոխզիջման։ Ադրբեջանում Ղարաբաղի վերադարձման նպատակը գրեթե հավասարեցված է ազգային գաղափարին, ինչպես Քաշմիրն է Պակիստանի համար։ Քանի որ Ադրբեջանը վիթխարի շահույթներ է ստանում նավթի արտահանումից և բուռն զարգանում է, սկսում է ավելի վստահ զգալ իրեն։

Հայաստանում էլ ամբողջովին բացակայում է ադրբեջանական կողմի հանդեպ վստահությունը։ Փոխարենը, հստակ գերիշխում է այն պատկերացումը, որ ռազմավարական ոլորտում յուրաքանչյուր զիջում (Ղարաբաղին հարակից շրջանների աստիճանաբար վերադարձ) կփլուզի 1990-ական թվականներին ձևավորված զսպման և երաշխիքների ողջ համակարգը և կհանգեցնի անխուսափելի պատերազմի։

Զիջումներ չեն կատարվում այն պատճառով, որ երկու երկրների ղեկավարները բավականաչափ ուժեղ չեն։ Չնայած Իլհամ Ալիևը վստահաբար վերահսկում է Ադրբեջանը՝ նա հեղինակությամբ բնականաբար զիջում է իր հորը։ Հայաստանում իրավիճակն ավելի բարդ է, քանի որ այնտեղ քաղաքական միջավայրը բավական բազամակարծ է, ներկայացված են տարբեր, այդ թվում նաև արտաքին (սփյուռք) խմբերի շահեր։ Փոխզիջման փորձը կարող է հանգեցնել ներքին սուր ճգնաժամի, իսկ Ղարաբաղի կորուստը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի և հայկական պետականության փլուզման։

Այս համատեքստում ստատուս քվոյի ամրագրմանը միտված ռուսական դիրքորոշումը բավական ռացիոնալ է և այսօրվա դրությամբ այլընտրանք չունի։ Կողմերը գիտակցում են ստեղծված իրավիճակում խնդիրն ուժով լուծելու փորձերի հետ կապված ռիսկերը։ Ադրբեջանը, առանց ուժային լուծման երաշխիքների, խաղաքարտի վրա չի դնի իր նավթային գերշահույթներն ու ենթակառույցների և տնտեսության դիվերսիֆիկացումը։

Գոյություն ունեցող իրավիճակով առավել շահագրգռված է Հայաստանը, քանի որ անգամ Ղարաբաղի համար հաղթական պատերազմը հղի է տնտեսական իրական աղետով ու ավելի խոր շրջափակման մեջ հայտնվելու վտանգով։ Պետք է հաշվի առնել, որ հարևան Վրաստանն արդեն իսկ լուրջ տնտեսական կախման մեջ է ընկել Ադրբեջանից, որը կարող է ուժեղացնել Թբիլիսիի վրա գործադրվող ճնշումը։

Գոյություն ունի մեկ հանգամանք, որն ունակ է արմատականորեն վերափոխել քաղաքական լանդշաֆտը։ Դա արտաքին ուժեղ ցնցումն է, որի ալիքները կտարածվեն ողջ տարածաշրջանով։ Օրինակ՝ դա կարող է լինել Հայաստանի ու Ադրբեջանի հարևան Իրանին առնչվող մասշտաբային միջազգային ճգնաժամը, որը (Իրան) կարևոր (թեպետ տարբեր) դեր է խաղում երկու երկրների համար։ Եթե պատկերացնենք, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը վճռեն, որ այլևս հապաղելն անհնար է և անհրաժեշտ է Թեհրանին կանգնեցնել միջուկային զենք ստեղծելու ճանապարհին, ապա այդ իրադարձությունների անկանխատեսելի գեոքաղաքական էֆեկտը կարող է տակնուվրա անել ամեն ինչ և այլ զարգացումների համար պայմաններ ստեղծել՝ հաշվի առնելով Իրանում զգալի քանակությամբ ադրբեջանական բնակչության առկայությունը։

Մեկ այլ տարբերակ է Հյուսիսային Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում տիրող սոցիալ-քաղաքական անկայունության տարածումը դեպի Հարավային Կովկաս։ Բաշար Ասադի ռեժիմի անկման դեպքում հնարավոր է ավելանա տարածաշրջանային անկայունությունը, օրինակ՝ ի հայտ գա քաղաքացիական պատերազմի բոցով բռնկված Սիրիայից հայ փախստականների հոսք։

Այս բոլոր սցենարներն առայժմ հիպոթետիկ են թվում, բայց ոչ երևակայական։ Սակայն ոչ միայն վերջին տարիներին, այլև վերջին ամիսներին մենք շատ բաների ականատես եղանք, որոնց մասին դրանց նախօրեին անգամ չէինք էլ կարող ենթադրել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում