Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

«Դեմ եմ» շարժման անդամները տուգանքները չեն վճարելու և շարունակելու են պայքարել

«Դեմ եմ» նախաձեռնության անդամները շարունակելու են պայքարել՝ չնայած իրենց նկատմամբ ճնշումներին: Մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նախաձեռնության անդամ Արսեն Մանուկյանը տեղեկացրեց, որ իրենք դեռևս մինչև մարտի 7-ի իրենց ակցիան ստացել էին բազմաթիվ նամակներ, որոնցում նշվում էր՝ ֆինանսների նախարարությունից ճնշումներ են գործադրում, ուստի որոշեցին հակազդման ակցիա կազմակերպել:

«Ակցիան տեղի ունեցավ, սակայն ֆինանսների նախարարը չբարեհաճեց իջնել մեզ մոտ, ինքնաբուխ անհնազանդության ակցիա տեղի ունեցավ, փողոցը փակվեց, ոստիկանները բռնի ուժ կիրառեցին, երեքը բերման ենթարկվեցին, այնուհետև ազատ արձակվեցին»,- ասաց նա: Նրա խոսքով՝ եթե Սահմանադրական դատարանը կրկին նեղ շրջանակի շահին հետևեց, ապա դատական համակարգի նկատմամբ վստահությունն իսպառ կվերանա. եթե տասը հոգու շահ է ոտնահարվում և հազարների շահին են վստահում, դրա դեմ ոչինչ չեն ասում, բայց եթե մեծ մասինն է ոտնահարվում, այստեղ արդեն պետք է ապացուցվի, որ ոստիկանի պահանջը օրինական է:

Նախաձեռնության անդամ Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ շարժման առաջին իսկ օրերից բռնություններ են գործադրվել նախաձեռնության անդամների վրա, նաև հոգեբանական ճնշումներ, իսկ այդ ամենը ոտնձգություն է մարդկանց և նրանց ընտանիքների նկատմամբ, նաև՝ ոստիկանների կողմից:

«Ես հպարտ եմ, որ այնտեղ հավաքված մարդիկ չտրվեցին սադրանքների, մենք ամեն կերպ ցույց ենք տվել, որ մեր ակցիան բռնությունների ուղղված չէ, խաղաղ է: Այն վարչական պատասխանատվությունը, որ փորձում են կիրառել, այդ թվում նաև ինձ վրա, այդ տուգանքները մենք չենք պատրաստվում վճարել»,- ասաց նա:

Շարժման նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իրենք գործում են Սահմանադրության հիման վրա, օրենքի սահմանից դուրս չեն գալիս: Նրա խոսքով՝ Բուզանդի փողոցի անցումով երբ փորձում էին անցնել, ոստիկանների կողմից հրմշտոց է եղել: «Որևէ պաշտոնյայի կողմից խելամիտ չէ, որ ՍԴ-ում գտնվող օրենքի շուրջ ենթադրություններ անի, եթե մեկը թույլ է տալիս ասել, որ մեկ է՝ անելու են, դա ապաշնորհության մասին է խոսում միայն:

Ամսի 22-ին մեծ հանրահավաք և երթ ունենք, ՍԴ-ն մեր պայքարի ուղղություններից մեկն է միայն: Այս օրենքը ոչ միայն հակասահմանադրական է, այլև ապազգային է, հակասոցիալական»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե ՍԴ-ն կուլ գնա կառավարական ճնշումներին, երկրի վրա դա կարող է թանկ նստել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում