Friday, 26 06 2026
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը

Սևծովյան տարածաշրջանը վերադառնում է աշխարհի ռազմավարական քարտեզ

Ուկրաինայի իրադարձությունները Սևծովյան տարածաշրջանը կրկին վերադարձնում են աշխարհի ռազմավարական քարտեզ: «Ղրիմ» բառն առաջատար համաշխարհային ԶԼՄ-ների գլխագրերում (հիշեցնում է XIX դարը) երկարաժամկետ թրենդի արտահայտություն է՝ անկախ ներկայիս հակամարտության ելքից: Ի՞նչն է պատճառը:

1990-ական թվականներից սկսած՝ Սևծովյան տարածաշրջանը, լինելով սառը պատերազմի ամենահանգիստ թատերաբեմերից մեկը, շարժման մեջ մտավ: Երկու դաշինքների միջև կոշտ դիմակայության ավարտն ու ԽՍՀՄ-ի անկումը գործողության մեջ դրեցին բազմաթիվ գործընթացներ, որոնք այժմ ակտիվացել են:

Առաջին գործընթացը՝ Խորհրդային Միության փլուզումն ու խորհրդային նախկին հանրապետությունների միջև, ինչպես նաև նրանց ներսում հակամարտությունները, հանգեցրին մի քանի «սառեցված հակամարտությունների» առաջացման: Դրանցից մեկը՝ վրաց-աբխազականը, անմիջականորեն կապված է Սև ծովի հետ, քանի որ երկու երկրներն ունեն ափ և ծովային սահման: Մոտորանավակները մասնակցել են 1990-ականների սկզբի պատերազմին, իսկ այնուհետև՝ 2008-ի օգոստոսին, հակամարտության ժամանակ Վրաստանի սևծովյա ափն արգելափակեցին ռուսական նավերը: Ափից ոչ այնքան հեռու տեղակայված են «սառեցված հակամարտությունների» այլ գոտիներ՝ Հարավային Օսիան և Ղարաբաղը: Ափից ոչ հեռու գտնվում են Մերձդնեստրն ու Գագաուզիան: Չկարգավորված տարածքային վեճերի առկայությունը հանգեցնում է լարվածության ընդհանուր աճի և ափամերձ գոտու ռազմականացման:

Երկրորդ կարևոր գործընթացը Սևծովյան տարածաշրջանի վերածումն է Եվրոպա ածխաջրածինների տարանցման կարևոր տարածքի: 2003-ին գործարկվել է Ռուսաստանից Թուրքիա «Կապույտ հոսք» ստորջրյա գազատարը: 2014 թվականին «Գազպրոմը» մտադիր է սկսել է՛լ ավելի հավակնոտ նախագծի՝ «Հարավային հոսքի» շինարարությունը: Միևնույն ժամանակ Սև ծովի ափի կողքով անցնում են նաև Անդրկովկասից ԵՄ՝ Ռուսաստանի շրջանցմամբ, ածխաջրածինների մատակարարման այլընտրանքային ուղիներ՝ Բաքու-Ջեյհան նավթատարը, Բաքու-Էրզրում գազատարը, ինչպես նաև կկառուցվի խողովակաշար, որը կկապի Ադրբեջանի կասպիական շելֆի «Շահ-Դենիզ» գազային հանքավայրը Եվրոպայի սպառողների հետ:

Եթե նորմալանան Արևմուտքի հետ Իրանի հարաբերությունները, Թուրքիայի միջոցով կարող է խողովակաշար անցկացվել իրանական գազը Եվրոպա փոխադրելու համար (դրա համար էր նախատեսված Nabucco նախագիծը): Տարածաշրջանում կան նաև սևծովյա նեղուցները շրջանցող, մրցակից նավթատարային նախագծեր՝ Սամսուն-Ջեյհան և Բուրգաս-Ալեքսանդրապոլիս:

Երրորդ կարևոր գործընթացը տարածաշրջանում ընդհանուր աշխարհաքաղաքական դասավորության փոփոխումն է: 2004 թվականին ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթնաժողովի ժամանակ դաշինքում ընդգրկվեցին Ռումինիան և Բուլղարիան: Այդպիսով՝ Սև ծովը սկսեց կիսով չափ վերահսկվել ՆԱՏՕ-ի ուժերի կողմից: 2003-2004 թվականներին Վրաստանում և Ուկրաինայում ծաղկային հեղափոխություններից հետո Թբիլիսիի և Կիևի նոր իշխանությունները նույնպես հայտարարել էին դաշինքի շարքերում ընդգրկվելու իրենց ձգտման մասին՝ դրանով իսկ առաջացնելով Ռուսաստանի հակազդեցությունը: Իսկ Թուրքիայում՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, իսլամիստների իշխանության գալուց հետո Անկարան սկսեց վերածվել հզոր տարածաշրջանային տերության՝ շատ ակտիվ դիվանագիտությամբ և սեփական շահերով:

Այսօրվա դիմակայությանը տարածաշրջանն արդեն մոտեցել է հակամարտության զգալի ներուժով, որը կուտակվել է վերջին ավելի քան 20 տարիներին: Խոշոր տերությունների հակասական աշխարհատնտեսական շահերը (հատկապես խողովակաշարերի ոլորտում) վերադրվում են Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և մասամբ՝ Թուրքիայի միջև տարաձայնություններին: Եվ այդ մրցակցությունը տարածաշրջանում ծավալվում է ծայրահեղ անկայուն տնտեսական և քաղաքական իրավիճակում:

Ուկրաինան, ինչպես թվում էր երկար ժամանակ, մասնակցում է տարածաշրջանում ծավալված «մեծ խաղին» ոչ այնքան ակտիվորեն: Երկրի նշանակությունը՝ որպես ռուսական գազի փոխադրման տարանցիկ հանգույց (տարեկան մոտ 150 մլրդ խորանարդ մետր), նվազել էր «Հյուսիսային հոսք» գազատարի շինարարությունից հետո, իսկ «Հարավային հոսքի» իրականացման դեպքում ավելի կնվազեր: ԵՄ-ում «Գազպրոմի» մատակարարումների ծավալները գրեթե չեն աճում, այնպես որ՝ թանկարժեք խողովակաշարային նախագծերում ներդրումների արդարացման համար ռուսական մենաշնորհը կարող է վերաուղղորդել հոսքերը: Սակայն Վիկտոր Յանուկովիչի տապալումն ու դրան հաջորդած իրադարձությունները ցույց տվեցին, որ 45 միլիոն բնակչություն ունեցող Ուկրաինան ամենախոցելի պետությունը չէ ողջ տարածաշրջանում:

Անկախ Ղրիմի ճգնաժամի ելքից՝ երկրում ուրվագծվում է պառակտում մի կողմից՝ երկրի Արևմուտքի ու Կենտրոնի, մյուս կողմից՝ Հարավ-Արևելքի միջև: Ակնհայտ է, որ այդ պառակտումը կդառնա տարածաշրջանում իրադարձությունների ընթացքը որոշող կարևոր գործոններից մեկը: Այժմյան ամենաթեժ կետը հանդիսացող Ղրիմում իրենց շահերն ունեն տարածաշրջանային շատ խաղացողներ. Ուկրաինայից և Ռուսաստանից բացի՝ Թուրքիան, որն զգալի ազդեցություն ունի ղրիմա-թաթարական համայնքի վրա:

Տարածաշրջանի կայունությունը հնարավոր կդառնա միայն այն դեպքում, երբ առանցքային տարածաշրջանային խաղացողները փոխզիջման գան ինչպես առանձին երկրների, այնպես էլ ողջ Սևծովյան ավազանի երկրների ապագայի հարցում: Առանցքային գործոն կդառնա Արևմուտքի և Ռուսաստանի միջև փոխզիջում գտնելու ունակությունը. նրանք պետք է որոշեն խաղի և խաղաղ գոյակցության նոր կանոններ: Ինչպես ցույց տվեցին վերջին իրադարձությունները, երկու կողմն էլ ավելի քան բավարար չափով ունեն «գործիքներ», որպեսզի ոչ ոք չկարողանա դառնալ միանձնյա հաղթող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում