Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրում պետական հեղաշրջման վտանգը չեզոքացված է՝ խոստովանելով, սակայն, որ դեռևս պահպանվում են դրա մի շարք «օջախներ»: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Մենք բախվել ենք պետական հեղաշրջման հետ, սակայն մենք այն չեզոքացրել ենք, ու այն պարտվել է: Թեև ինչ-որ տեղ առկայծում են ոչ մեծ օջախներ, սակայն ընդհանուր առմամբ ահաբեկչական հարվածը հետ է մղվել»,- տեղի ԶԼՄ-ները մեջբերում են Մադուրոյի խոսքերը:
Փետրվարի կեսերից Վենեսուելայում անցկացվում են բազմահազարանոց ցույցեր՝ ընդդեմ իշխանությունների վարած քաղաքականության, որոնք, ըստ վերջին տվյալների, խլել են 21 մարդու կյանք, հարյուրավորները ստացել են վնասվածքներ:
Մադուրոյի կարծիքով՝ ցույցի ընթացքում բռնության ակտերը ոչ այլ ինչ են, քան կազմակերպված հեղաշրջման փորձ:











































