Շվեյցարիայի կառավարությունը սառեցրել է Ուկրաինայի 29 քաղաքացիների ակտիվներ և բանկային հաշվեհամարներ, հաղորդում է Reuters գործակալությունը: Սառեցված ակտիվների գումարը չի հստակեցվում:
Տեղեկատվության համաձայն՝ ԵՄ-ի կազմի մեջ չմտնող Լիխտենշտեյնը ևս սառեցրել է Ուկրաինայի կառավարության նախկին անդամների ակտիվները:
Սառեցվել են Վիկտոր Յանուկովիչի և նրա երկու որդիների՝ Ալեքսանդրի և Վիկտորի, ֆինանսների նախկին նախարար Յուրի Կոլոբովի, արդարադատության նախկին նախարար Ելենա Լուկաշի, նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի և նրա որդու, ՆԳ նախկին նախարար Վիտալի Զախարչենկոյի և այլ բարձրաստիճան նախկին պաշտոնյաների ակտիվները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ խորհուրդը Ուկրաինայի անօրինական յուրացված պետական միջոցները սառեցնելու և վերադարձնելու որոշում էր կայացրել: ԵՄ-ն անօրինական գործողությունների մեջ կասկածում է 18 անձի:









































