Հյուսիսային Ատլանտիկայում կլիմայի փոփոխությունը վերջին հազարամյակում տեղի է ունեցել Արեգակի պատճառով՝ պարզել են ամերիկացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Nature Geoscience գիտական ամսագրում:
Գիտնականները նման եզրակացության են հանգել՝ ուսումնասիրելով այն նստվածքները, որ հայտնաբերել են այդ տարածաշրջանում ծովի հատակին:
Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ բարձր արևային ակտիվությունը վերջին հազարամյակում ազդել է օվկիանոսի աղիության, Հյուսիսային Ատլանտիկայում քամու ռեժիմի, հոսանքների ու ջերմաստիճանի վրա:
Այդ օրինաչափությունը հատկապես վառ է արտահայտված Իսլանդիայի ափերի մոտ: Այսպես, օրինակ՝ ցածր արևային ակտիվությունը հանգեցնում է ցուրտ ձմեռների, ինչպես եղել է 2010 և 2013 թվականներին:
Այդուհանդերձ, Արեգակի ազդեցությունը կլիմայական փոփոխությունների վրա ավելի քիչ է, քան մարդկային գործոնների ազդեցությունը:










































