Մայիսի 27-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արարատի մարզի Դիտակ գյուղի ճանապարհին «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶ 53-12» բեռնատարի հետնամասին։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։ «ՎԱԶ-21213»-ի վարորդը և 55-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 57-ամյա ուղևոր Գրիգոր Ոսկանյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն։