Պատահական ուղևորուհին ինքնաթիռում լուսանկարել է արքայազն Հարիին և հայտարարել է, որ նա շատ հոգնած տեսք է ունեցել։ Աղջկա՝ ֆեյսբուքում արված հրապարակամանը արձագանքել է Fox News-ը։
Էմի Հարիկի խոսքով՝ ինքը Հարիին լուսանկարել է Հռոմ-Լոնդոն չվերթում՝ զուգարանի հերթում։ «Ես նկատեցի մի տղայի, որ շատ նման էր Հարիին, նրա մատին նշանադրության մատանի կար, և նա շատ հոգնած տեսք ուներ»,- ասել է աղջիկը։
Ավելի ուշ նա հասկացել է, որ դա հենց արքայազն Հարին է։ Աղջիկը նշել է, որ երբ արքայազնը նկատել է, որ իրեն ճանաչել են, ժպտացել և բարևել է աղջկան։











































