Մեծ Բրիտանիայի ԱԳՆ նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը դատարան է հրավիրվել 2016 թ.-ին Brexit-ի հանրաքվեի նախօրեին արված հայտարարությունների պատճառով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով դատավոր Մարգոմ Քոուլմանի հայտարարությունը:
Ինչպես նշվում է, Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Ջոնսոնի դեմ հայցը ներկայացրել է գործարար Մարկուս Բոլը:
Բոլը պնդում է, որ նախկին արտգործնախարարը մանիպուլացրել է փաստերը և խաբել երկրի բնակչությանը, հավաստիացնելով, որ ԵՄ-ից դուրս գալուց հետո երկիրը շաբաթական 350 մլն ֆունտ կստանա, որը մինչ այդ, ենթադրաբար, գնացել է ԵՄ: Սակայն, օլիգարխի խոսքերով, Մեծ Բրիտանիան երբեք շաբաթական այդպիսի գումար չի վճարել ԵՄ-ին:
Այս առնչությամբ դատավոր Քոուլմանը բավարարել է Ջոնսոնին դատարան հրավիրելու խնդրանքը: Միևնույն ժամանակ, նախկին արտգործնախարարի փաստաբանները չեն ընդունում նրա մեղքը:












































