Այսօր՝ մայիսի 29-ին, գումարվել են Ազգային ժողովի 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը:
ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նկատեց, որ ուսանողներից կաշառք վերցնելու հարցում հանրային ընկալման մեջ ամենաբացասական վերաբերմունքը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի նկատմամբ է, և դիմելով թեկնածուին՝ հարցրեց. «Դուք այդ հանրային ընկալման ձևավորման հարցում Ձեզ պատասխանատու համարո՞ւմ եք»:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե փետրվարի 28-ին Արամ Սիմոնյանի հրաժարականի օրակարգով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի տապալման գործում ի՞նչ առնչություն է ունեցել Արթուր Վաղարշյանը:
Վահագն Հովակիմյանը թեկնածուին հարցրեց նաև, թե ինչպե՞ս էր պատկերացնում անցումը սահմանադրական միապետության:
Մանրամասները՝ տեսանյութում:








































