Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այս շաբաթ ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ կկարողանա նախագահ Բարաք Օբամայի և ամերիկյան կառավարության անդամների հետ քննարկել Ղրիմի իրավիճակին և տնտեսությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը՝ գրում է Ria Novosti-ին:
«Վաշինգտոնում եղած ժամանակ նա հնարավորություն կունենա խորհրդակցելու նախագահ Օբամայի և կառավարության անդամների հետ երկու առանցքային հարցերի շուրջ: Առաջինը տնտեսությունն է: Նրան բարդ աշխատանք է սպասվում, և մենք ցանկանում ենք, որպեսզի նա այդ աշխատանքը կարողանա իրականացնել՝ հասնելով տնտեսական լուրջ բարեփոխումների:
Եվ երկրորդ հարցն, իհարկե, Ղրիմի ճգնաժամն է: Նախագահ Օբաման, պետքարտուղար Քերին և ԱՄՆ վարչակազմի այլ անդամներ իրենց ուժերի ներածի չափով անում են ամեն ինչ՝ խնդրի լուծման դիվանագիտական ուղին գտնելու համար»,- հավելել է Պայետը:












































