Շակիրան հարցազրույց է տվել Billboard երաժշտական հրատարակչությանը՝ զարդարելով մարտ ամսվա համարի շապիկը:
37-ամյա երգչուհին խոստովանել է, որ նրա ընկերը՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեն «պահպանում է իր տարածքը» և այլևս թույլ չի տալիս նրան տեսահոլովակներում տղամարդկանց հետ նկարահանվել և որ նրա հոլովակների հերոսուհիներն այժմ միայն կանայք կլինեն:
«Դա նույնիսկ չի էլ քննարկվում: Իրականում դա ինձ դուր է գալիս: Նա պաշտպանում և գնահատում է ինձ: Այսպիսով, միակ մարդը, ում նա թույլ է տալիս դիպչել իմ կոնքերին` Ռիհաննան է»,- պատմել է Շակիրան՝ ի նկատի ունենալով Can’t Remember to Forget You ստեղծագործության տեսահոլովակը:
«Այնքան ժամանակ, ինչքան ես կուզենամ ունենալ այն, ինչ ունեմ՝ իմ ընտանիքը, ես ինձ երկու մասի բաժանված կզգամ. մեկը ամբողջ ժամանակ ցանկանում է տնային տնտեսուհի լինել, մյուսը՝ երաժշտությամբ զբաղվել և հաջողությունների հասնել: Երբեմն այն խոստովանությունը, որ սիրում ես հաջողությունը, կարող է հակաբարոյական հնչել: Սակայն, ես սիրում եմ հաջողությունը»,- երգչուհու խոսքերն է մեջբերում 7days.ru-ն:








































