15-ամյա աշակերտուհին դարձել է աշխարհում ամենաերիտասարդ թուր կուլ տվողն այն բանից հետո, երբ ինքնուրույն սովորել է այդ «մարզաձևը»` կուլ տալով 45 սմ երկարությամբ սուրը:
Հեյլիի ծնողները`Ջեֆը և Ռոբինը, չէին հավատացել իրենց ականջներին, երբ Հեյլին ասել էր, թե նրանցից գաղտնի մոտ 3 ամիս սովորել է թուր կուլ տալ, սակայն բոլոր կասկածները ցրվել են, երբ դուստրը ցուցադրել է իր իմացածը: Այս մասին գրում է Mail Online-ը:
Հեյլին նաև սև գոտի ունի կարատեից, կարողանում է կրակել հրազենից և նետ արձակել, սիրում է հեծանիվ քշել իր քույրերի հետ, ինչպես նաև մասնագիտացել է կողպեքներ կոտրելու մեջ:
Այժմ աղջիկը մտադիր է ստանալ Գինեսի ռեկորդների գրքի որակավորումը և Թուր կուլ տվողների միջազգային ասոցացիայում դառնալ ամենաերիտասարդ անդամը:











































