Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Այն, ինչ ցույց են տալիս, սկսել է Հովիկ Աբրահամյանը

2018 թ. մայիսի 28-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում ծիրանի բերքահավաքն սկսվել էր: Խոսքը «ֆուռ» ավտոմեքենաների համար քաղվող ծիրանի մասին է: Ինքնաթիռի «գրուզ», ինչպես այս շրջանի գյուղերում ընդունված է ասել, մինչ այդ քաղում էին: Տարին առաջ էր, և 2018 թ. ապրիլի սկզբներին արդեն 35 հազար տոննա թարմ պտուղբանջարեղեն էր արտահանվել: Հուլիսի սկզբներին՝ ծիրանի բերքահավաքի ավարտական փուլում, ավելի քան 100 հազար տոննա, որից 44.1 հազար տոննան միայն ծիրան՝ 2017 թ. 19.5 հազար տոննայի դիմաց։ Արտահանման ծավալների աճը ամբողջ տարվա հաշվով 60-70%-ով ավելին էր նախորդ տարվանից, որ բարձր ցուցանիշ է Հայաստանի համար:

2019 թ. եղանակային պայմանների առումով «նահանջ տարի» է: Ծիրանը Արարատի մարզի Արարատի տարածաշրջանի գյուղերում ամենայն հավանականությամբ կհասունանա հունիսի 15-16-ին: Արտահանման առումով անցած տարվա եզակի հաջող իրավիճակից հետո, բնականաբար, մարդկանց շրջանում ավելիի սպասելիքներ են ձևավորվել (գների համեմատաբար ցածր լինելն այլ հարց է), հատկապես որ, մասնագիտական գնահատականներով, ծիրանի շուրջ 70 հազար տոննա բերք է սպասվում:

Եթե ելնում ենք այն հանգամանքից, որ հանրապետությունում ապրում է երեք մլն մարդ, և յուրաքանչյուրը մեկ ամսվա ընթացքում ուտում է 5 կգ միրգ և ամբողջը՝ ծիրան (հասկանալի է, որ երկու դեպքում էլ թվերը խիստ ուռճացված են), ապա ստացվում է, որ ներքին շուկայում թարմ վիճակում կսպառվի 15 հազար տոննա: Որպես կանոն, վերջին տասնամյակում մշակող ընկերությունները տարեկան միջինում գնում են 7-8 հազար տոննա ծիրան: Ընդունենք, որ 10 հազար տոննա էլ սրանք կգնեն, հատկապես որ վերջին տարիներին վերամշակողների համար կառավարությունը շատ ցածր տոկոսներով սուբսիդավորվող վարկեր է տալիս: Կստացվի, որ ծիրան մշակողների շրջանում լարվածություն չստեղծվելու համար հանրապետությունից դարձյալ նվազագույնը 40-45 հազար տոննա ծիրան պետք է արտահանվի:

Բարեբախտաբար, մեծ քանակներով ծիրան արտահանողներից «Սպայկա» ընկերությունը կարծես վերջին զարգացումներից հետո պատրաստվում է արտահանում իրականացնել: Ընկերության աշխատակիցները սկսել են ուսումնասիրել եղած բերքի քանակներն ու որակը, ինչը լավատեսության տեղիք է տալիս: Մյուս արտահանողները ևս նախապատրաստվում են: Իսկ կառավարությո՞ւնը: Գուցե այս առումով վերջինս անելիք չունի՞: Հատկապես որ վերջին երեք-չորս տարիներին արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման գործընթացը բավականին հեշտացվել է, լուրջ գումարներ չի պահանջվում, և հաշված րոպեներում կարգավորվում է:

Անցած տարի, երբ գրեթե ամբողջ ընթացքում ներքին անկայուն, հեղափոխական իրավիճակ էր, երբ հաշված ամիսների ընթացքում գյուղատնտեսության մի քանի նախարար ու պետեկամուտների կոմիտեի նախագահ փոխվեցին, արտահանման ծավալներն աճում ու աճում էին: Ո՞րն էր գաղտնիքը, կա՞ր ինչ-որ պատճառահետևանքային կապ, թե՞ տեղի ունեցածը պարզապես իրավիճակային զարգացում էր՝ ամեն ինչից անկախ: Կառավարության կողմից շարունակաբար արտահանման աճող թվերը հնչեցվեցին, պարզաբանումները՝ ոչ:

Ցավոք, հեղափոխական անկայունությունը չի ավարտվել, ավելին՝ հիմնովին տեղայնացվել է պետական գերատեսչություններում ևս: Հեղափոխական գործընթացների հետևանքով հոկտեմբերին փողոցում գրվեց գյուղատնտեսության նախարարության «մահախոսականը», երբ պաշտոնանկ արվեց նախարարը: Դրանից հետո տևական ժամանակ հարմար թեկնածու չէին գտնում, ավելի ուշ էլ ակտիվ խոսակցություններ սկսեցին շրջանառվել նախարարության միավորման առումով: Նորանշանակ նախարարը երկրորդ-երրորդ ամսից սկսած «ավելի համապատասխան» պաշտոնի փնտրտուքի մեջ էր, մյուսներն էլ փորձում էին հասկանալ՝ ինչ է կատարվում, ու նոր իրավիճակին համահունչ դիրքավորվել, ու մինչ օրս այստեղ դեռ չի հստակեցվել, թե ինչ է կատարվում, ու ով ինչպես պետք է դիրքավորվի: Հիմա նախարարությունը էկոնոմիկայի նախարարության կազմում է, օրերս միայն տեղակալներից մեկը դարձել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ: Մնացած բոլորի ճակատագրերը հիմա ոչ միայն վարչապետից ու գյուղատնտեսության գծով փոխնախարարից են կախված, այլև այս ոլորտի հետ երբևէ առնչություն չունեցած էկոնոմիկայի նախարարից:

Հետևաբար և 7-8 ամիս անորոշության մեջ գտնվող այստեղի պաշտոնյաների կարգավիճակը դեռևս շարունակում է այդպիսին մնալ: Բնական է, որ նրանց այս ընթացքում չի հետաքրքրել ու չի հետաքրքրում ծիրանի և ընդհանրապես արտահանումների հետ կապված ինչ-որ բաներ ուսումնասիրելն ու մշակելը: Հատկապես որ պահանջող էլ չի եղել:

Ի տարբերություն անցած տարվա, երբ հեղափոխության ամենաեռուն օրերին անգամ այս նախարարությունը պարբերաբար հրապարակում էր արտահանված գյուղմթերքի ցուցանիշները, այս տարի արտահանումների վերաբերյալ կառավարությունում ու արդեն չեղած գյուղնախում լռում են: Թերևս հիմնական պատճառն այն է, որ ցուցանիշները ոգևորող չեն: Այդուհանդերձ, վերջին տարվա ընթացքում գյուղմթերքի իրացման աշխատանքներում արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կառավարության ձեռնարկումներին վերաբերող հարցումին հնչեց հետևյալ պատասխանը. «Վերամշակող ոլորտի համար նախատեսված սուբսիդավորվող երեք տոկոսանոց վարկերը կան, որոնք տրամադրվում են մեկ տարի ժամկետով: Եթե մինչև անցյալ տարի յուրաքանչյուր տնտեսվարողի տրվել է մոտ մեկ մլրդ դրամ, ապա այս տարի շեմն ավելացվել է՝ հասցվելով 1.5 մլրդ դրամի:

Հիմքում շատ կարևոր մոտեցում է դրվել, որ պայմանագրերը անմիջականորեն կնքվում են շահառուների հետ, և գումարները փոխանցվում են շահառուներին»: Այս գործընթացի հիմքերը դրվել են դեռ Հովիկ Աբրահամյանի օրոք: Այն մշակվել, համակարգային տեսքի է բերվել Կարեն Կարապետյանի օրոք: Փաստորեն, հեղափոխությունից հետո գյուղատնտեսության ոլորտում գնումների աջակցմանն ուղղված միակ քայլը տնտեսվարողին տրվող գումարի շեմի ավելացումն է եղել: Իսկ արտահանման աջակցման առումով ոչինչ չի արվել: Մինչդեռ այս տարեսկզբին հանրապետությունում արտադրված և սառնարանային պահպանության դրված խաղողի ու խնձորի արտահանումների բացարձակ ձախողումները պետք է որ կառավարությանը դաս լինեին հետոյի համար: Հատկապես որ, ինչպես և նախորդների օրոք, այս կառավարության հույսը նույնպես ռուսական շուկան է, իսկ այդ շուկան վերջին փուլում բավականին արագ փոխվում է, և ոչ՝ հօգուտ հայ արտահանողների:

Հետևաբար, կառավարությունն ապագային ուղղված ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման ռազմավարական ծրագրեր մշակելուց առաջ պետք է տեսնի այսօրվա խնդիրները ու փորձի սրանց լուծումները գտնել: Իսկ այն, ինչ որպես արված ցույց են տալիս, սկսել է Հովիկ Աբրահամյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում