Tuesday, 16 06 2026
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ

Երեկ ուշ երեկոյան անակնկալ հիվանդանոց է այցելել ու Լևոնին տեսակցել վարչապետ Փաշինյանի տիկինը

Ստեփան Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Այսօր հեռախոսով խոսեցի 18-ամյա տավուշցի Լևոնի մայրիկի հետ, խնդրեց, որպեսզի շնորհակալություն հայտնեմ, բոլոր-բոլոր մարդկանց իրենց աջակցության համար՝ նյութական, բարոյական, քարոզչական: Երեկ ուշ երեկոյան էլ գրել էի, որ անակնկալ հիվանդանոց է այցելել ու Լևոնին տեսակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ գեղեցկուհի Աննա Հակոբյանը: Լևոնի մայրիկը և ընտանիքը խնդրեցին ևս մեկ անգամ խորին շնորհակալություն հայտնել նրան այդ ուշադրության համար:

Անցած ուրբաթ կեսօրից հետո բժիշկները ցուցում էին տվել թանկարժեք Օկտագամ դեղորայքի ձեռքբերումն ու Լևոնի համար օգտագործումը առաջիկա 10 օրերի ընթացքում, այլապես հետո ուշ կլինի: Հարազատների անունից ում գիտեի կամ իրենք մտածում էին՝ նամակ գրեցին: Հասցեատերերի մեջ էր նաև տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը, որը նախատեսված է ուռուցքով հիվանդ երեխաների համար: Հիմնադրամից ցավով տեղեկացրեցին, որ կանոնադրական նպատակներից դուրս չեն կարող աջակցություն ցուցաբերել, որքան էլ ընդունում են, որ Լևոնը և նրա ընտանիքը աջակցության արժանի են:

Մենք էլ մեր հերթին հասկանալով տրված բացատրությունը, մի փոքր տխրեցինք, շարունակեցինք ապավինել ժողովրդական աջակցությանը: Ու եթե չլինեին մեր բոլոր հայրենակիցները, որոնք գրեթե մեկ օրվա ընթացքում 1 միլիոնից ավել հանգանակություն կատարեցին, երկրորդ օրվա հարցը դժվար էր լուծելը:

Սակայն, պարզվեց, մեր գեղեցկուհի տիկին Աննան այլ հրաշք գործեց: Որպես զինվորի մայր այցելեց գրեթե իր տղայի հասկակից ու զինվոր դառնալ պատրաստվող Լևոնին, մայրաբար զոակցեց նրան, ավելի մեծ հանրային ուշադրություն բերեց: Քիչ առաջ ինձ զանգահարեց Լևոնի հորեղբայրը, աշխարհի օրհնանքը տեղալով թե բոլոր լավ. բարի մարդկանց, թե տիկին Աննայի վրա, ասաց, որ հիվանդանոցին են դիմել գործարար մի ընտանիքը, որի համար Տավուշն ամենևին օտար չի եղել /անունը հետո կհրապարակվի իրենց թույլտվությունն ունենալուց հետո/, ստանձնել են էական պատասխանատվություն Լևոնի բուժման հարցում: Ես շատ մանրամասներ չգիտեմ, բայց գիտեմ, որ առաջիկա երկու օրերի դեղորայքը հիվանդանոցում առկա է: Ու առնվազն տիկին Աննան իր այցելությամբ ավելի մեծացրեց հանրային ուշադրությունը, ինչի համար անչափ շնորհակալ են Դավթյանների ընտանիքը: Ու ես սիրով փոխանցում եմ իրենց և իմ երախտիքի խոսքը:

Օրվա մեջ բժիշկներից ու մայրիկից հետաքրքվել եմ նաև Լևոնի վիճակով: Երեկ մի պահ շնչառական ապարատի խնդիրներ էին եղել, բայց դրանից հետո ու այս քանի օրվա ներարկումների ֆոնին մայրը ասում է, որ Լեվոնի հայացքը ավելի պարզ է դարձել, արդեն ավելի լավ է կարողանում շարժել ոտքերը, մարմինը, քան նախորդ օրերին: Բժիշկներն էլ հաստատեցին, որ առաջին օրվա համեմատությամբ առաջընթաց կա, քանի որ այժմ տարբեր մկանախմբեր գործում են: Սա էլ երկրորդ լուրը:

Վաղը Լևոնի հորեղբայը գալու է Երևան և ես նրա հետ միասին կայցելեմ բանկ ու իր ներկայությամբ կդատարկեմ հաշվեհամարում մնացածը. նշել էի, որ առաջին օրը շտապ կանխիկացրել ենք 632.000 դրամ գումար, և հաշվեհամարի վրա կա մնացած 300.000 դրամին մոտ գումար: Հաշվեհամարից քաղվածքը և ավելին՝ հանգանակությունների ցուցակը անուն առ անուն կտեղադրեմ առանձին: Լևոնի ապաքինումը ամիսներ է տևելու, և ուրախ եմ, ընտանիքը հաստատ միայն սրանով չէ, որ անցնելու է, և ուրախ եմ, որ կան ու կլինեն մարդիկ, ովքեր կստանձնեն այդ պատասխանատվության մի մասը: Տիկին Աննայից զատ վերստին ուզում եմ ամենամեծ շնորհակալությունը հայտնել այն մարդկանց, որոնք հավաքաբար մեկնարկը դրեցին աս ամենին՝ ապահովելով երկրորդ օրվա բուժման գումարը՝ 1 միլիոն 22 հազար դրամ:
Մնացած լավ լուրերի մասին կասեմ հաջորդիվ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում