Ադրբեջանում «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության ակտիվիստներին ձերբակալել են Ղրիմի ճանապարհին և հայրենիք վերադարձրել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ինչպես ասել է կուսակցության ղեկավարության ներկայացուցիչ Արզու Սամեդբեյլին`իր երկու կուսակիցներին, ինչպես նաև նրանց ուղեկցող լրագրողներին, որոնց ավելի վաղ դուրս էին բերել գնացքից, ազատ են արձակել այսօր`13:00-ին: Դրանից հետո իրենց «կայարան են հասցրել և ոստիկանության վերահսկողությամբ գնացքով Ադրբեջան են ուղարկել»:







































