Դերասանուհի Եվա Մենդեսը փորձում է համոզել 33-ամյա Ռայան Գոսլինգին, որ արդեն երեխա ունենալու ժամանակն է: Այս մասին գրում է Radar Online կայքը:
Տարված լինելով իր սիրեցյալից երեխա ունենալու մտքով` Եվան շատ ժամանակ է անցկացնում ընկերուհու` դերասանուհու Ջենյուարի Ջոնսի հետ, որը միայնակ դաստիարակում է երկամյա որդուն:
«Եվան ձգտում է Ռայանին ցույց տալ, որ ինքը պատրաստ է ընտանիք կազմել»,- ասել է աղբյուրը:
Աղբյուրի խոսքերով` 40-ամյա դերասանուհին ցանկանում է, որ իր երեխայի հայրը հենց Գոսլինգը լինի` չնայած իրենց հարաբերություններում առկա խնդիրներին:










































