Ղրիմի Գերագույն ռադայի լուծարումը կնախաձեռնվի ընթացիկ շաբաթվա ընթացքում: Այս մասին հաղորդում է Korrepondent.net-ը` վկայակոչելով Խարկովում ՈՒԴԱՐ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի հայտարարությունը:
«Այս շաբաթ կնախաձեռնվի Ղրիմի խորհրդարանի լուծարումը: Այսօր մենք Համաձայնության խորհուրդ կգումարենք, և դրա հիման վրա դուք հստակ տեղեկություն կստանաք»,- ասել է Կլիչկոն:
Նրա խոսքերով` ավելի մանրամասն ցուցակը հարցերի, որոնք այս շաբաթ կքննարկվեն Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից, հայտնի կդառնա մարտի 10-ին`վերոնշյալ խորհրդից հետո:










































