Եվրախորհրդարանի ընտրություններին զուգահեռ Իտալիայի որոշ քաղաքներում քաղաքապետի ընտրություններ են անցկացվել՝ գրում է ria.ru-ն։
ՆԳՆ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ 40-ամյա փաստաբան Ջանմարկո Նեգրին, որի ծննդյան անունը եղել է Մարիա, Թրոմելոյում ստացել է ընտրողների ձայների 40 տոկոսը։
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Նեգրին, որը նախկինում ծավալել էր սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ակտիվ գործունեություն, իր հայրենակիցներին բացատրել է, որ միշտ իրեն տղամարդ է զգացել և չորս տարի առաջ որոշել է մի քանի վիրահատություններ կատարել սեռի փոխելու համար:
Թրոմելոյի նոր քաղաքապետին առաջինը շնորհավորել է Իտալիայի «Gay Centre» կազմակերպության ներկայացուցիչ Ֆաբրիզիո Մարացոն, որը հույս է հայտնել, որ Ապենինյան թերակղզում ընտրությունների արդյունքում քաղաքացիների աջակցությունը ստացել են ԼԳԲՏ համայնքի ավելի շատ ներկայացուցիչներ:
#VotoTrans ELEZIONI PRIMO SINDACO TRANSGENDER IN ITALIA A TROMELLO PAVIA l'avvocato Gianmarco Negri, della lista civica "CambiaMenti per Tromello", a cui vanno i nostri auguri, e speriamo che ci siano alche molti altri eletti ed elette lesbiche gay e trans in queste elezioni pic.twitter.com/C62VgmY7bv
— Fabrizio Marrazzo (@MarrazzoFab) May 27, 2019










































