ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին կոչ է արել Ղրիմը որպես ինքնավարություն թողնել Ուկրաինայի կազմում: Այս մասին է հաղորդում Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի մամլո կենտրոնը:
«Ղրիմը Ռուսաստանի համար ավելի շատ բեռ է, քան ձեռքբերում: Ես չեմ սխալվի, եթե ասեմ, որ շատ ռուսների համար Սևաստոպոլը ասես Սուրբ հողի մի մաս է հանդիսանում: Եվ դա կարգավորման ուղիների որոնման ժամանակ պետք է հաշվի առնել, այլապես ոչ մի կարգավորում չի ստացվի»,- հայտարարել է Խոդորկովսկին Կիևի պոլիտեխնիկ ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ:
«Ամենաճիշտ որոշումը կլիներ Ղրիմը Ուկրաինայի կազմում թողնելն ու այնտեղ ընդգրկուն ինքնավարություն ստեղծելը»,- ասել է Խոդորկովսկին՝ որպես օրինակ բերելով Շոտլանդիան, որը գտնվում է Բրիտանիայի կազմում, գրում է gazeta.ru-ն:









































