Մեծ Բրիտանիայի շրջանների և տեղական ինքնակառավարման հարցերով փոխնախարար Քիթ Մալթհաուսը համալրել է երկրի վարչապետի պաշտոնի հավակնորդների ցուցակը՝ Թերեզա Մեյի հրաժարականից հետո, հաղորդում է The Sun-ը։
Մալթհաուսի խոսքով՝ ինքը բավականին նոր դեմք է քաղաքականության մեջ, ինչը նրան առավելություն է հաղորդում։
«Նոր առաջնորդի ընտրությունները չեն կարող միևնույն անձանց շուրջ պտտվել, որոնք վերջին երեք տարում պառակտել են կուսակցությունը»,-հայտարարել է նա։
Այսպիսով, Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին արդեն տասը թեկնածու է հավակնում։










































