ՅՈՒԿՕՍ ռուսական նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին դիմել է Շվեյցարիայի իշխանություններին՝ երկրում մշտական բնակության թույլտվություն ստանալու խնդրանքով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Խորդոկովսկիի ներկայացուցչին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Խոդորկովսկուն համաներելու մասին հրամանագիր էր ստորագրել, ով ավելի քան 10 տարի անցկացրել էր բանտում: Ազատության մեջ հայտնվելուց հետո Խոդորկովսկին մեկնել էր Բեռլին: Շվեյցարիան, որտեղ բնակվում է նրա կինը, Խոդորկովսկուն երեք ամսով շնորհել է շենգենյան այցագիր:
ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարը նախկինում ևս չի բացառել, որ կարող է մնալ Շվեյցարիայում:










































