Փարիզի դատարանը պահանջել է փորձաքննության ենթարկել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի փաստաբան Տյերի Հերցոգի համակարգիչը և հեռախոսը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse գործակալությունը:
Տեխնիկան առգրավվել է փաստաբանի գրասենյակի խուզարկության ժամանակ:
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Սարկոզիի և Հերցոգի հեռախոսային բանակցությունները գաղտնալսվել են Լիբիայի կողմից 2007թ. Սարկոզիի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման գործի հետաքննության շրջանակներում:










































